ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Այս ամենն անում է գիտակցաբար և նպատակադրված՝ շահարկելով վախի գործոնը

Այս ամենն անում է գիտակցաբար և նպատակադրված՝ շահարկելով վախի գործոնը
26.01.2025 | 14:01

Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունը կապ չունի համահայկական օրակարգերի հետ։ Փաստորեն, հայտարարում է, որ Սփյուռքը, որը ձևավորվել է Հայոց ցեղասպանության հետևանքով, կապ չունի Հայաստանի Հանրապետության հետ։

Իհարկե, հիմա հատկապես նեոլիբերալ շրջանակները արդարացնելու համար կասեն` «բա ի՞նչ ասեր, ասեր՝ գնում ենք Արարատը ազատագրենք, որ Թուրքիան էլ պատերա՞զմ սկսի», բայց որևէ մեկը չի ասի, իսկ ո՞վ է ստիպում խոսել դրա մասին, ո՞վ է ստիպում, հիմնարար օրակարգերի մասին խոսելու փոխարեն, խոսել այնպիսի խնդիրների մասին, որոնց մասին խոսակցությունները պետք են այլ իրավիճակներում և այլ քաշային կարգում։

Խնդիրն այն է, որ Փաշինյանը այս ամենը անում է գիտակցված և նպատակադրված՝ օգտագործելով ժողովրդի պարտված և պատերազմից վախեցած վիճակը։

Այսպիսի խոսույթը թույլ է տալիս երբեմն մտածել, որ պարտված պատերազմը հենց Փաշինյանին էր անհրաժեշտ, որպեսզի իրագործի այն, ինչ անում է՝ շահարկելով վախի գործոնը։

Ի դեպ, Ալիևը շա՜տ խորը և համապարփակ թքած ունի ցանկացած պայմանավորվածության վրա:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 4309

Մեկնաբանություններ